ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Հետընտրական զարգացումներ Վրաստանում

Հետընտրական զարգացումներ Վրաստանում
29.10.2024 | 12:41

,,Рыбак рыбака видит из далека,,՝ ասում է ռուսական ասացվածքը:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի՝ կառավարության հետ բանակցություններ վարելու համար: Կարելի է կանխատեսել, թե ինչի մասին են խոսելու:

ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեֆ Բորելն իր հերթին շտապել է ազդարարել, որ Օրբանը չի կարող ներկայացնել ԵՄ պաշտոնական տեսակետը:

Այսպիսի հետընտրական զարգացումներ հարևան երկրում:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 5813

Մեկնաբանություններ